ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից՝ անձնական տվյալների մշակման և պաշտպանության պահանջների պահպանմամբ։ Սույն գաղտնիության քաղաքականությունը սահմանում է Կազմակերպության կողմից անձնական տվյալների մշակման և մշակվող անձնական տվյալների պաշտպանության ապահովման կարգը և պայմանները կանոնակարգող Կազմակերպության ընդհանուր դրույթները։
Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ: Համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:
Կայքի միջոցով հավաքագրվող անձնական տվյալները կիրառվում են միայն Կազմակերպության նպատակների իրականացման համար, մշակվում են օրենսդրության դրույթների պահպանմամբ և չեն վաճառվում։ Կայքից օգտվելիս Ձեր նույնականացման համար Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՅՔԸ ՀԱՎԱՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՍԻՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
1․1 Կայքը Ձեզնից հավաքում է որոշ տվյալներ՝ Կայքից օգտվելուն հետևելու համար նախատեսված հատուկ ավտոմատացված տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են քուքիները (cookies) կամ լոգ ֆայլերը։
1․2 Վերոնշյալ տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս հետևել, թե որքան մարդ է օգտվում Կայքից, այդուհանդերձ նման գործողություններից Ձեր ինքնությունը չի բացահայտվում։
1․3 Դրանց միջոցով հնարավոր է գրանցել Ձեր համակարգչի/մոբայլ սարքի տեղակայվածությունը՝ Համացանցում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով, և գրանցել ընդհանուր տեղեկություններ։
1․4 Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայք։
1․5 Կազմակերպությունը չի օգտագործում քուքիները անձնական տեղեկատվություն հավաքելու համար, այլ օգտագործվում է բացառապես Կայքում այցելուների և օգտատերերի շարժին հետևելու համար։
1․6 Կայքը հավաքում և պահպանում է որոշակի տեղեկատվություն լոգ ֆայլերում։ Այս տեղեկատվությունը ներառում է ինտերնետ կանխագրի հասցեն (IP), բրաուզերի տեսակը, ինտերնետ ծառայությունների մատակարարին (ISP), պլատֆորմի տեսակը, օր/ժամ ձեռքբերված համընդհանուր տեղեկատվությունը համախառն օգտագործելու համար։
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ (ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ)
2․1 Սույնով տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Կայքից օգտվելիս Դուք տրամադրում եք անձնական տվյալներ՝ ներառյալ, բայց ոչ սահմանափակված անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալ և այլն, ինչը մենք կարող ենք հավաքագրել ավտոմատ եղանակով։
2․2 Սույնով Դուք տալիս եք համաձայնությունն առ այն, որ Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալներ համարվող տեղեկատվությունն օգտագործվի բացառապես Կազմակերպության ծառայությունների տրամադրման, անհրաժեշտ անվտանգության ապահովման, անձի նույնականացման և բոլոր այն նպատակների իրականացման համար, որոնք կապված են ծառայության գործունեության հետ։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում, չունեն հանրային հասանելիություն և ելնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի անձնական տվյալների մշակման սուբյեկտների նվազագույն ներգրավման սկզբունքից՝ հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, ովքեր ունեն նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունք և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը։