«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ»

Հասարակական կազմակերպությունը ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում է, որում, իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով, կարող են միավորվել ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք՝ իրենց ոչ նյութական պահանջմունքները բավարարելու, հանրօգուտ գործունեություն իրականացնելու նպատակով։
Օր
Ժամ
Րոպե
Վարկյան
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
  • Առողջապահության ոլորտում գիտական և հետազոտական աշխատանքների իրականացում՝ մասնավորապես, մոլեկուլային գենետիկայի, մանրէաբանության, գինեկոլոգիայի, նյարդաբանության և այլ ոլորտներում
  • Հանրային առողջապահական միջոցառումների իրականացում՝ մասնավորապես, բնակչության հատուկ խմբերի հետ առողջության խթանմանն առնչվող միջոցառումների կազմակերպում և իրականացում, և կրթական ծրագրերի իրականացում՝ խթանելով առողջապահության ոլորտում զարգացումը և գիտելիքի տարածումը
  • Անհատ հետազոտողներին աջակցություն՝գիտական աշխատանքների լաբորատոր հետազոտական բաղադրիչների իրականացման հարցում
  • Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում որակի և անվտանգության կառավարման համակարգերի աուդիտների իրականացում և փորձագիտական եզրակացության տրամադրում
  • Բժշկական տարբեր մասնագիտությունների ուղղությամբ շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների կազմակերպում և իրականացում
  • Միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպությունների հետ կապերի ստեղծում և մասնագետների ներգրավում գիտական, հետազոտական և կրթական աշխատանքներում
Նախորդ միջոցառումները