«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ»
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ» հասարակական կազմակերպությունը ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում է, որում, իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով, կարող են միավորվել ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք՝ իրենց ոչ նյութական պահանջմունքները բավարարելու, հանրօգուտ գործունեություն իրականացնելու նպատակով։
Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և Կանոնադրության հիման վրա։
Կազմակերպության գործունեության սկզբունքներն են՝ օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամության կամավորությունը, անդամների շահերի ընդհանրությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը, հրապարակայնությունը և հաշվետվողականությունը։
Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում։
Օրենքով սահմանված կարգով Կազմակերպության անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր 18 տարին լրացած ֆիզիկական անձ (իր դիմումի հիման վրա), ով ցանկանում է մասնակցել դրա գործունեությանը և ընդունում են Կազմակերպության կանոնադրությունն ու կանոնակարգը։ Անձը կարող է Կազմակերպության անդամ դառնալ իր դիմումի հիման վրա և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ» հասարակական կազմակերպության գործունեության առաքելությունն է․
  • Առողջապահության ոլորտում գիտական և հետազոտական աշխատանքների իրականացում՝ մասնավորապես, մոլեկուլային գենետիկայի, մանրէաբանության, գինեկոլոգիայի, նյարդաբանության և այլ ոլորտներում
  • Հանրային առողջապահական միջոցառումների իրականացում՝ մասնավորապես, բնակչության հատուկ խմբերի հետ առողջության խթանմանն առնչվող միջոցառումների կազմակերպում և իրականացում, և կրթական ծրագրերի իրականացում՝ խթանելով առողջապահության ոլորտում զարգացումը և գիտելիքի տարածումը
  • Անհատ հետազոտողներին աջակցություն՝ գիտական աշխատանքների լաբորատոր հետազոտական  բաղադրիչների իրականացման հարցում
  • Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում որակի և անվտանգության կառավարման համակարգերի աուդիտների իրականացում և փորձագիտական եզրակացության տրամադրում
  • Բժշկական տարբեր մասնագիտությունների ուղղությամբ շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների կազմակերպում և իրականացում
  • Միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպությունների հետ կապերի ստեղծում և մասնագետների ներգրավում գիտական, հետազոտական և կրթական աշխատանքներում
  • Առողջապահական ծառայություններին և հանրային առողջապահությանն առնչվող ոլորտներում միջազգային ստանդարտների տեղայնացում, գործող իրավական ակտերում փոփոխությունների ադվոկացիայի իրականացում